Արմինֆո.Ալբերտ Բաղդասարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ: Համապատասխան հրիամանագիրն ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հրամանագիրն ստորագրվել է վարչապետի առաջարկության հիան վրա՝ համաձայն ՀՀ սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի: