Արմինֆո.Վերաքննիչ քրեական դատարանը երեկ բեկանել է 2008 թվականի մարտի 1-ի գործի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան նոր քննության։
Հիշեցնենք, որ Հարությունյանը մեղադրվում է ապացույցներ կեղծելու և թաքցնելու, ծառայողական դիրքի չարաշահման համար: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հարությունյանը մի շարք ԶԼՄ-ների հետ հարցազրույցներում հայտարարել է, թե քննությունից չի թաքնվում, այլ բուժվում է արտասահմանում: Նա նաև հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: