Արմինֆո.Հայկ Չոբանյանն ու Տիգրան Պետրոսյանը նշանակվել են Տավուշի և Շիրակի մարզպետներ: Այդ մասին որոշումներ են կայացվել կառավարության այսօրվա նիստում:
Շնորհավորելով նորանշանակ մարզպետներին` վարչապետ Նիկլո Փաշինյանը հաջողություն է մաթել նրանց: Նա հիշեցրել է, որ կառավարության և մարզային վարչակազմերի առաջնային խնդիրը նոր ներդրումների ներգրավումն է և աշխատատեղերի ստեղծումը: Վարչապետն ընդգծել է, որ պետական կառավարման մարմինները, այդ թվում՝ մարզպետարանները պետք է բացառեն արհեստական խոչընդոտները ներդրումային ծրագրեր քննարկելիս։
Հավելենք, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մինչ նշանակումը գլխավորում էր «Արփի սոլար՚ ընկերությունը: