Արմինֆո. Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր Ֆրանսիայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ Մակրոնը, մասնավորապես, ընդգծել է, որ Ֆրանսիան առաջին երկրներից մեկն է, որը դատապարտել է «հայերի նկատմամբ արյունալի որսը Օսմանյան Թուրքիայում՚: Նա հիշեցրել է, որ 2001 թվականի հունվարի 29-ին Ֆրանսիան օրենքի ուժով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը որպես հանցագործություն ընդդեմ մարդկության և քաղաքակրթության: