Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը իր հաճախորդների և Հայաստան ժամանող քաղաքացիների հարմարավետության բարձրացման նպատակով՝ «Զվարթնոցե միջազգային օդանավակայանի ժամանման սրահում տեղադրել է ժամանակակից բանկոմատ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից:
Այսուհետ, Բանկի հաճախորդներն ու Հայաստանում վայրէջք կատարող քաղաքացիները կունենան հնարավորություն կատարել իրենց բանկային գործարքները անմիջապես օդանավակայանում տեղադրված բանկոմատի միջոցով: Օգտագործելով ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր բանկոմատը, կարելի է օգտվել հետևյալ ծառայություններից՝ քարտի մնացորդի հարցում,
գումարի կանխիկացում, սեղմ քաղվածքի ստացում, քարտից քարտ փոխանցումներ ցանկացած Visa և Mastercard քարտերին` թողարկված ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից, կոմունալ վճարումներ, քարտի PIN-ի փոփոխություն:
ՎՏԲ-Հայաստան Բանկը նախատեսում է հետագայում ևս ընդլայնել իր բանկոմատների ցանցը, ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի մարզերում`2019 թ. ավարտին թիվը հասցնելով մինչև 200-ի:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: