Արմինֆո. Ստեփանակերտը բանակցություններից դուրս է մնացել ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, այլ նաև՝ նրա մեղքով, մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել <Իմ քայլը> դաշինքից պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
Անդրադառնալով բնակչությանը խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտության վերաբերյալ Մինսկի միջնորդների հայտարարությանը՝ պատգամավորը հավաստիացրել է, որ այն հասցեագրված է Բաքվին: <Հայկական կողմը երբեք ագրեսիվ քաղաքականություն չի իրականացրել՝ ի տարբերություն ադրբեջանական իշխանությունները, որոնք հայատեցություն են քարոզում: Բաքուն պատրաստ չէ խաղաղությանը>,- ընդգծել է նա:
Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ ԱՄՆ հետաքրքրությունը, մասնավորապես՝ ԱՄՆ նախագահի ազգային անվանգության հարցերի գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռախոսազրույցն Իլհամ Ալիևի հետ, պետք է դիտարկել Վիեննայի համաձայնությունների իրականացման համատեքստում, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Իմ քայլը> դաշինքից ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանը: