Արմինֆո. Հայաստանում Ռուսական ռազմակայանի «Կամխուդ՚ և «Ալագյազ՚ բարձրլեռնային զորավարժարաններում մոտոհրաձգային վաշտերի պատրաստության շրջանակում սկսվել է երկկողմ զորավարժություն: Այդ մասին հաղորդել է ՌԴ ՊՆ հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայույթունը: Մոտոհրաձգային ստորաբաժանումների պատրաստությունը ներառելու է մարտական հրաձգության փուլեր և անցկացվելու է ցերեկային ու գիշերային ժամերին մոդուլային համակարգով` զինծառայողների առավելագույն ներգրավմամբ:
Աղբյուրի համաձայն, այս ամիս Հայաստանում ռուսական ռազմակայանում անցկացվող երկկողմ վաշտային մարտավարական զորավարժությանը մասնակցում է 1000-ից ավելի զինծառայող, գործարկվել է շուրջ 200 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում «ՄիԳ-29՚ օպերատիվ-մարտավարական ավիացիա, բանակային ավիացիայի «Մի-24Պ՚, «Մի-8ՄՏՎ՚ ուղղաթիռներ և ժամանակակից ԱԹՍ-ներ: