Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ինչպես հայտնել են նախարարությունում ԱրմԻնֆո-ի աղբյուրները, Ավագյանը դիմումը ներկայացրել է ուրբաթ օրը, և արդեն ուղարկվել է վարչապետի աշխատակազմ: Փետրվարի 4-ի դրությամբ վարչապետը դեռ չի ստորագրել դիմումը:
Հակոբ Ավագյանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ է նշանակվել 2018 թվականի հուլիսին: Նա երկար տարիներ գլխավորել է <ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա> հասարակական կազմակերպությունը և պարբերաբար կառավարությունում բարձրացրել է փոքր և միջին բիզնեսին առնչվող հարցեր: Վերջին ժամանակներս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նրա մասնակցությամբ քննարկվել են հարկային փոփոխություններին առնչվող հարցեր: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Ավագյանը հիասթափված է նախարարությունում աշխատանքից, ինչը նրա հրաժարականի պատճառ է հանդիսացել: