Արմինֆո. Արշալույս գյուղում լարված իրավիճակ է. ծեծկռտուք է տեղի ունեցել գյուղացիների և ոստիկանության միջև, դեպքի վայր են ժամանել պատգամավորներ:
Վաղ առավոտից գյուղում բողոքի ակցիա է տեղի ունենում, որի մասնակիցները պահնջում են Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը, ով կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի զարմիկն է:
Ակցիայի մասնակիցների և դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Լարված իրավիճակի հետ կապված՝ Արշալույս է ժամանել <Իմ քայլը> դաշինքից պատգամավոր Տագուհի Ղազարյանը: Սակայն, նրան նույնպես չի հաջողվել հանդարտացնել կրքերը. <Որևէ փոխհամաձայնությունը ձեռք չի բերվել: Միակ համաձայնությունն այն էր, որ գյուղացիները կշարունակեն ակցիան, բայց չեն արգելափակի գյուղական համայնք մուտքը>: