Արմինֆո. ԶԼՄ-ների տեղեկատվության ամաձայն՝ 2008 թ. մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվել է նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
ԶԼՄ-ների համաձայն՝ հարցաքննությունը տևել է վեց ժամ, սակայն, թե ինչ է խոսել երրորդ նախագահը, հայտնի չէ: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում, ի պատասխան ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկությունը՝ ելնելով քննության շահերից: Երրորդ նախագահի գրասենյակից տեղեկությունը ճշտել նույնպես չի հաջողվել, քանի որ գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը չի պատասխանում հեռախոսազանգերին: