Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանի դահլիճում իր ելույթում մանրամասն պատմել է 2008թ. փետրվարի 23-ին Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:
«Երկրորդ նախագահը, մասնավորապես, նշել է, որ այդ օրերին տեղեկատվություն էր ստացվում, որ բանակում աշխատանքներ են տարվում, որպեսզի բանակայինները միանան ցուցարարներին։ Ավելին, լուրեր են պտտվում այն մասին, որ ցուցարարներին պետք է միանային նաև պաշտպանության փոխնախարարները, որոնցից մեկը՝ ԵԿՄ ղեկավարն էր։ ԵԿՄ վարչությունում խմորումներ էին սկսել, որպեսզի երկրապահ կամավորականներն էլ միանային ցուցարարներին: Ստեղծած իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը ցուցում է տվել պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին՝ ապահովել բանակի չեզոքությունը>,- ընդգծել է Ալումյանը:
Նրա խոսքով, Քոչարյանն իր ելույթում հայտարարել է, որ հանձնարարել է նախարարին, որպեսզի բանակն այդ պրոցեսներին հանկարծ չխառնվի: Ավելին,
բարձրաստիճան սպաները, ովքեր պատրաստվում են շարունակել իրենց ծառայությունը բանակում, պետք է զերծ մնան ԵԿՄ-ում սկսված այդ պրոցեսներին մասնակցելուց: Հակառակ դեպքում, ինչպես նշել է Ալումյանը, կարող են բանակից դուրս գալ:
<Ուզում եմ նշել, որ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում պատմել է նաև <0038> հայտնի հրամանի մասին: Երկրորդ նախագահը կրկին ընդգծել է, որ ինչպես պաշտպանության նախարարի ցանկացած հրաման, այնպես էլ այդ հրամանը ոչ իր, ոչ Լևոն Տեր–Պետրոսյանի և ոչ էլ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ երբեք չի ուղակվել նախագահական, որպեսզի նախագահն այդ հրամանին ծանոթանա կամ իր հավանությունը տա, կամ պահի իր մոտ>,- ընդգծել է Ալումյանը: Նա ավելացրել է, որ երեք նախագահների պաշտոնավարման
տարիներին չի եղել նման օրենքի պահանջ: ՀՀ երկրորդ նախագահն իր ելույթում նաև նշել է. <0038 հրամանում այնպիսի բան չկար, որի համար կարելի էր քրեական պատասխանատվության ենթարկել>: