Արմինֆո. Ժամանակն է վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ սկսել Հայաստանի և Եվրամիության միջև: Այդ մասին Գերմանիա պաշտոնական այցի շրջանակներում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն ընդգծել է, որ հեղափոխությունից հետո Հայաստանի և ԵՄ հարաբերություններն ակտիվացել են, մասնավորապես՝ Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել ավելացնել ՀՀ-ին ֆինանսական աջակցությունը: Ըստ որում, Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է առանց արտաքին աջակցության ևս
շարունակել սկսած բարեփոխումները: <Մենք լիովին պատրաստ ենք շարունակել սկսած բարեփոխումները՝ միաժամանակ ակնկալելով մեր գործընկերների աջակցությունը, որոնք այդ հարցում չեն մերժում մեզ: Բայց հատկապես լավ է այն, որ արտաքին գործընկերները, աջակցություն ցուցաբերելով, աշխարհաքաղաքական ընտրություն չեն պարտադրում մեզ, ինչը բոլոր ուղղություններով ակտիվ փոխգործակցության շարունակման հիմք է ստեղծում>,- ընդգծել է Փաշինյանը: