Արմինֆո.Ավետ Ադոնցը նշանակվել է Հայաստանի փոխարտգործնախարար: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, հունվարի 29-ին այդ մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հունվարի 11-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրանագիր էր ստորագրել Ավետ Ադոնցին Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: Ավետ Ադոնցը տարբեր տարիների զբաղեցրել է Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպանների պաշտոնները, ղեկավարել է ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչությունը, զբաղեցրել է Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: