Արմինֆո. Բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները հերթական բողոքի ակցիան են անցկացրել կառավարության շենքի առջև` հարկերը նվազեցնելու պահանջով:
Ցուցարարների հետ հանդիպել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա հայտարարել է, որ ՊԵԿ-ը գործադիր քաղաքականության մարմին չէ և վարչարարություն է իրականացնում գործող օրենքների շրջանակում: Նա բողոքի ակցիայի մասնակիցներին կոչ է արել բողոքն ուղղել Ֆինանսների նախարարություն: Սակայն Անանյանի պատասխանը չի բավարարել բողոքի ակցիայի մասնակիցներին: Նրանց ասելով, ակտերը կազմում է անմիջականորեն ՊԵԿ-ը, իսկ իրենց առաջարկում են բողոքներն ուղղել այլ ատյանների: