Արմինֆո.Հայաստանը շարունակում է աշխատանքը՝ ռուսական ՍՈւ-30ՍՄ կործանիչներ ձեռք բերելու ուղղությամբ։ Այդ մասին հաղորդել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա հավաստմամբ, Ռուսաստանի և Հայաստանի միջև արդեն ստորագրվել է պայմանագիր ռուսական ՍՈՒ 30 ՍՄ կործանիչների ձեռք բերման շուրջ: «Մանրամասներ չեմ կարող հաղորդել՚, - նշել է նա, հավելելով միայն, որ գործընթացը կհամարվի ավարտված, երբ կործանիչները հասնեն Հայաստան: