Արմինֆո. Հայաստանի հետ Իսրայելի հարաբերությունները պետք է զարգանան՝ անկախ Իրանի հետ Հայաստանի և Ադրբեջանի հետ Իսրայելի հարաբերություններից: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել իսրայելցի քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը:
<Այսօր մեր հարաբերությունները դեռևս գտնվում են պաուզայի ռեժիմում, ինչն իր հերթին պայմանավորված է մեր երկրներւմ ներքաղաքական վերջին իրադարձորւթյուններով: Խորհրդարանը և կառավարությունը Հայաստանում արդեն ձևավորված է, մնում է հասկանալ Երևանի հետագա մտադրությունները, մասնավորապես՝ իսրայելական օրակարգի ուղղությամբ: Մեր հարաբերությունների զարգացման համար ներուժ, անշուշտ, կա: Եվ, կարծում եմ, պետք է դրա իրացումը սկսել տնտեսությունից, ինչն այնուհետ անխուսափելիորեն կտարածվի Իսրայել-Հայաստան քաղաքական հարաբերություններիր վրա>,- ընդգծել է նա:
Իսրայելցի քաղաքագետը համոզված է, որ Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները չպետք է դեմ առնեն Երևանի և Երուսաղեմի միջև առկա խնդիրներին: Նրա խոսքով, սպասել այդ խնդիրների լուծմանը և հետո միայն հիմնովին անցնել գործի, ճիշտ չէ: Համագործակցությունը պետք է զարգանա՝ անկախ քաղաքական մթնոլորտից՝ հատկապես հաշվի առնելով երկուստեք շահագրգռվածությունն այդ համագործակցության նկատմամբ:
Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ին հայտնել է Հայաստանում Իսրայելի առաջին դեսպան, «Հայաստան-Իսրայել՚ հասարակական ֆորումի անդամ, Երուսաղեմի Հրեական համալսարանի պրոֆեսոր Բարուհ Բեն Ներիան, անցած 25 տարվա ընթացքում Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները չեն հասել այն մակարդակին, որին այսօր ձգտում են Երուսաղեմն ու Երևանը, սակայն
վերջին ժամանակները բարենպաստ մթնոլորտ է ստեղծվել երկու երկրների միջև համագործակցությունն ու մերձեցումն ընդլայնելու համար: