Արմինֆո. Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննում է հայկական մասնավոր դպրոցների դարպասներին թուրքական դրոշներ կախելու միջադեպերը:
Ինչպես հաղորդել է Los Angeles Times-ը, անհայտ անձինք երեքշաբթի առավոտյան «Ferahyan՚ և «Manukyan Demirchyan College՚ հայկական դպրոցների դարպասներին փակցրել են Թուրքիայի դրոշներ և հեռացել: Լոս Անջելեսի ոստիկանությունը ուսումնասիրում է տեսաձայնագրությունները և մտադիր է ուժեղացնել հսկողությունը դպրոցների շրջակայքում:
Միջադեպերի առնչությամբ Գլեդելի հայկական դպրոցները հանդես են եկել հայտարարությամբ, որում իրենց վրդովմունքն են արտահայտել տեղի ունեցած վանդալիզմի եւ ատելության քարոզի կապակցությամբ: Հայտարարության մեջ նշվում է, որ տեղի ունեցածի մասին իրազեկվել են համապատասխան մարմինները, ինչպես նաև հույս է հայտնվում, որ մեղավորները կհայտնաբերվեն ու կպատժվեն: Հայտարարության հեղինակները ընդգծում են, որ դպրոցների սաների անվտանգությունն իրենց ուշադրության կենտրոնում է: