Արմինֆո. Հայաստանի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորե ՓԲ ընկերության հիմնադիրներից «Sylex SARLե ընկերությունը, համաշխարհային տեխնոլոգիական առաջատար Ericsson Nikola Tesla ընկերության հետ համատեղ, ներգրավված է Ղազախստանի Հանրապետությունում էլեկտրոնային առողջապահության պլատֆորմի ծրագրային ապահովման աշխատանքներում։
«Էլեկտրոնային առողջապահության ոլորտում առաջատար Ericsson Nikola Tesla-ի հետ Sylex-ն ու մեր հայ ծրագրավորողները համագործակցության հաջող փորձ ունեն, և Ղազախստանի պլատֆորմի վրա նույնպես համատեղ աշխատում ենք։ Ղազախստանում ներդրվող համակարգն օգտագործում է այն նույն հիմնական բաղադրիչները, ինչ Հայաստանում կիրառվող էլեկտրոնային առողջապահության համակարգը։ Մեզ հաջողվում է ստեղծել բավականին ճկուն, ժամանակի բոլոր պահանջներին համապատասխանող և վերջին տեխնոլոգիական զարգացումները ներառող ծրագրային գործիքակազմ, ինչը բավականին մրցունակ է աշխարհում։ Ի դեպ, համակարգերը մշակելիս հաշվի են առնվում նաև արհեստական բանականության կիրառմամբ լուծումներըե,-ասում է «Sylex SARLե ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը։
Ընդգծելով էլեկտրոնային համակարգերի ներդրման կարևորությունն առողջապահության ոլորտի հետագա զարգացման համար, Ավետ Մանուկյանը նշում է, որ մի շարք երկրներում այդ համակարգերը հաջողությամբ գործում են, իսկ բազմաթիվ այլ երկրներ պատրաստվում են դրանք ներդնել։ Մասնավորապես՝ Ericsson Nikola Tesla-ի հետ համատեղ մշակված համակարգը ներդնելու հնարավորություններն են քննարկում հետխորհրդային տարածքի երկրներից Ուզբեկստանը և Բելառուսը։ Այլ երկրներ նույնպես հետաքրքրություն են ցուցաբերում։
Նշենք, որ տեղեկատվական տեխնոլգիաների ոլորտում գործող շվեյցարական «Sylex SARLե ընկերությունը, «Մեյսիս Ապահովե ընկերության հետ հանդիսանում է Հայաստանի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորե ՓԲ ընկերության հիմնադիրը։ «Sylex SARLե -ը մասնագիտացած է առողջապահության և ապահովագրության ոլորտներում ծրագրային լուծումների մշակումների մեջ։ Այս ոլորտներում ընկերությունը նշանակալի միջազգային փորձ ունի։