Արմինֆո. Կարող եմ հստակ ասել, որ Հայաստանի ձայնն ավելի լսելի դարձավ ՀԱՊԿ-ում, ՌԲԿ-ին հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀԱՊԿ համար կարևոր է հարցերի քննարկումը, մենք քննարկում ենք կառույցի էությունը, թե ինչ է այն իրենից ներկայացնում, ինչ պարտականություններ ունեն երկրները կազմակարպությունում և միմյանց հանդեպ>,- նշել է վարչապետը՝ ընդգծելով, որ շատ կառուցողական գործընթաց է տեղի ունենում:
<Խոսելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հարաբերությունների մասին՝ Փաշինյանը հավաստիացրել է, որ իրենց միջև կոնֆլիկտ չի եղել: <Ես դա կոնֆլիկտ չէի անվանի: Դա հարցերի կարևոր քննարկում էր>: