Արմինֆո. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը տեղյակ չէ, թե իրենից ինչ է ներկայացնելու անցումային արդարադատությունը Հայաստանում: Այդ մասին նա խոստովանել է լրագրողների հետ զրույցում:
«Ես ուսումնասիրել եմ ողջ համաշխարհային փորձը, գիտեմ դրա տարբեր դրսևորումների մասին, բայց` թե մեզ մոտ ինչ է նախատեսվում, ինչ է ծրագրվում, կամ ով է դրա վրա աշխատում, չգիտեմ՚, - ասել է Հարությունյանը: Նրա հավաստմամբ, ԲԴԽ մշակել է արդարադատության ողջ համակարգի լուրջ արմատական բարեփոխումների հայեցակարգ: «Ելնելով դրանից` մշակում ենք ռազմավարական զարգացման ուղղությունները: Թե դա որքանով կհամընկնի հնարավոր այլ մշակումների հետ` նույնպես դժվարանում եմ ասել՚, - ընդգծել է ԲԴԽ նախագահը: