Արմինֆո.2018 թվականին բանակում մահերի թիվը 16 տոկոսով նվազել է: Հունվարի 28-ին Հայաստանի նախագահի նստավայրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Նրա ասելով, անցած տարի միջադպերի արդյունքում արձանագրվել է 63 մահվան դեպք: «Իսկ անմիջականորեն մարտական ծառայությանն առնչվող զոհերի թիվը նվազել է ավելի քան 56 տոկոսով: Մահվան 63 դեպքերից 20 ծառայությանը չի առնչվում. հիվանդություն, վթարներ, հատկապես, պայմանագրանինների շրջանում, որոնք գտնվել են արձակուրդում՚, - նշել է Դավթյանը: