Արմինֆո. 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններին Արցախի պաշտպանության բանակը չի մասնակցել: Հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանի գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը:
Հիշեցնելով, որ այն տարիներին ինքն զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարի պաշտոնը, Հակոբյանը նշել է, որ տեղյակ է եղել թիվ 0038 հրամանի մասին, ինչին իր արձագանքը եղել է զինվորականի դիրքին համապատասխան: Մովսես Հակոբյանը հիշեցրել է, որ բանակում հրամանները չեն քննարկվում: