Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը «Ֆեյսբուքի՚ իր էջում գրառում է կատարել հանրաճանաչ ֆրանսիացի կոմպոզիտոր և դաշնակահար Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ:
«Այսօր Հայաստանի սրճարաններում եւ տներում կհնչեն Միշել Լեգրանի մեղեդիները, հիշեցնելով այն մասին, որ ոչ ոք չի մոռանում նրա հայկական արմատների մասին, եւ յուրաքանչյուրը հպարտանում է նրա համաշխարհային համբավով», – գրել է Ջոնաթան Լաքոտը: