Արմինֆո.Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպումը տեղի է ունեցել հայկական կողմի խնդրանքով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվույթյան և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցությանը և տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերին: Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կարևորել են առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացումը և վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների շարունակական ջանքերի արդյունքում այն նոր թափ կստանա: Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև հայ-ռուսական փոխգործակցության այլ ասպեկտների: