Արմինֆո.Նոր երկրների ԵԱՏՄ անդամակցության շուրջ բանակցություններ չեն վարվում:
Մոսկվայում մամուլի ասուլիսում այդ մասին հաղորդել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրել է, որ նախորդ տարի Մոլդովան դիտորդի կարգավիճակ է ստացել, ինչը նշանակում է, որ նա առավել մոտ է անդամության: «Սակայն դա կախված է նաև այդ երկրոի ներքաղաքական իրավիճակից: Փետրվարին այնտեղ կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, ինչից հետո հասկանալի կլինի, թե ինչպես կզարգանան ԵԱՏՄ հետ այդ երկրի հարաբերությունները՚, - ասել է Նիկոլ Փաշինյանը: