Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը պետք է գաղտնազերծել: Այդ մասին ասվում է <Երկիր ծիրանի> կուսակցության հայտարարության մեջ:
<Ընդհանրապես պետք է մերժել բանակցությունների գործընթացների ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ։ Հայ ժողովուրդն է Արցախյան պատերազմի հաղթողը, և որևէ իշխանություն իրավունք չունի վարել գաղտնի բանակցություններ։ Պետք է պահանջել և պարտադրել Միջազգային այս ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ անհեթեթ ձևաչափի փոփոխություն։ Զավեշտալի է․ մի քանի մարդիկ պայմանավորվում են, իսկ ողջ ժողովուրդը դառնում է այդ պայմանավորվածության կրողն ու գերին։ ԵԹԵ որևէ իշխանություն իր ժողովրդի կարծիքը ներկայացնողն է, ապա որևէ ԽՆԴՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ, որը վերաբերում է երկրի, ժողովրդի ճակատագրական հարցերին՝ անհարի՛ր է։Առաջարկում եմ հետևյալ կարգախոսը տարածել՝"ՉԵ՛ՆՔ ընդունում բանակցությունների գործընթացների ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ">-,- նշվում է հայտարարության մեջ: