Արմինֆո. ՀՀ խորհրդարանը, հետևելով կառավարության աշխատակազմի օրինակին, մտադիր է կրճատել իր ավտոպարկը
Ինչպես Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, հետայսու ԱԺ աշխատակազմի վարչությունների պետերը, աշխատակազմի ղեկավարի տեղակալները, ինչպես նաև մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալները չեն ունենա իրենց սպասարկող ավտոմեքենաներ։ <Միաժամանակ էականորեն կնվազեցվի մնացյալ մեքենաներին հատկացվող բենզինի չափաքանակը։ Աշխատակազմի և հանձնաժողովների բնականոն աշխատանքներն ապահովելու համար կգործեն հերթապահ մեքենաներ, որոնք առանձին դեպքերում նախապես ներկայացված և հիմնավոր հայտի հիման վրա կիրականացնեն պահանջվող տեղափոխումը>,- գրել է նա:
Ավելի վաղ կառավարության աշխատակազմի ավտոպարկը կրճատելու մտադրության մասին հայտնել էր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Նրա խոսքով, ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի. ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։