Արմինֆո.2019 թ. հունվարի 24-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում գումարված Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր Ժողովն ավարտեց իր աշխատանքները։ Ժողովը մեկնարկել էր հունվարի 16-ին։ Ժողովը սպառիչ կերպով քննարկելուց հետո իր օրակարգը (որն ուղարկվել է մամուլին), ընտրեց կուսակցության բարձրագույն գործադիր մարմին՝ Բյուրո։ Հ.Յ.Դ. Բյուրոն իր անդրանիկ նիստում Հ.Յ.Դ. Բյուրոյի ներկայացուցիչ ընտրեց Հակոբ Տեր-Խաչատուրյանին։
ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամներն են. Արմեն Ռուստամյան՝ նախագահ, Վիգեն Բաղումյան, Արամ Գալուստյան, Վիգեն Յագուպյան, Յակոբ Խաչերյան,Արսեն Համաբարձումյան,Կիրո Մանոյան, Բենիամին Պչաքճյան, Սպարտակ Սեյրանյան, Րաֆֆի Տոնապետյան,Հովսեփ Տեր-Գևորգյան, Մուրադ Փափազյան: