


Արմինֆո. Ռուսաստանի ԱԻՆ-ից ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը տրամադրված տեղեկատվության համաձայն, Վորոնեժի մարզում ՀՀ պետհամարանիշով միկրոավտոբուսի և «Setra» մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի մասին ռուսաստանյան լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
«ՌԴ ԱԻՆ-ը հստակեցրել է, որ վթարի ենթարկված «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսը չի եղել ՀՀ պետհամարանիշով։ Վթարի հետևանքով տուժածների շրջանում հայազգի քաղաքացիներ չեն եղել՚, - ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում։



