


Արմինֆո. Հակամարտող հասարակություններին խաղաղության նախապատրաստելու Մինսկի խմբի կոչի լույսի ներքո՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների դավոսյան հանդիպումը հույս է ներշնչում, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կարնեգի հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով փորձագետ, բրիտանացի փորձագետ Թոմ դե Վաալը:
Հունվարի 23-ին Դովոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երրորդ ոչ պաշտոնական հանդիպումը:
Փորձագետի խոսքով, վերջին տարիներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի փաստացի դադարեցման լույսի ներքո՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումները կարող են վկայել բանակցային գործընթացի նոր փուլի մեկնարկի հնարավորության մասին: Նրա կանախատեսմամբ՝ նման բանակցություններ կարող են տեղի ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ինչի վկայությունը հակամարտող կողմերի միջև խաղաղության ձեռքբերման ուղիների բաց քննարկման միջնորդների կոչն է:
Դե Վաալի խոսքով, կողմերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի զգալի նվազումը, Հայաստանում իշխանափոխությունը լավ նախադրյալներ են ստեղծում բանակցային գործընթացի հաջող շարունակման համար:
Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել է, որ հանդիպման ընթացքում զրուցակցի հետ ավելի շատ քննարկել է բանակցային գործընթացի պատմությունը: <Ոչ մի կոնկրետ դետալ մենք չենք քննարկել, ուղղակի մտքեր ենք փոխանակել>,- ասել է նա: Նրա խոսքով, որոշ քաղաքական գործիչներ փորձում են ներշնչել հասարակությանը, որ գոյություն ունի ղարաբաղյան խնդրի հետ կապված ինչ-որ գաղտնի դավադրություն: Նա նշել է, որ դա աբսուրդ հավաստում է, նման բան չի կարող լինել:
Նշենք, որ Իլհամ Ալիևն ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանի ղեկավարության հետ շփումներին, հայտնել էր, որ դեռևս տեղի չեն ունեցել լիարժեք ձևաչափով բանակցություններ, սակայն արդեն եղել են մի քանի <օգտակար զրույցներ>:



