Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, աշխատանքային այցով գտնվելով Դավոսում, հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Այդ մասին Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում:
<Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր: Թե պարոն Բոլթոնը, թե ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարեւորությունը մեր կառավարությունների համար:
Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ:
Հ.Գ. Արցախի հարցին անդրադարձ չի եղել>,- գրել է վարչապետը: