Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դավոսի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումը բանակցային գործընթացի պաշտոնական մեկնարկ կամ հանգրվան չէ, հունվարի 23-ին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Դավոսում Ադրբեջանի նախագահի հետ իր հանդիպումը:
<Ինչ վերաբերում է երեկվա մեր հանդիպմանը, Դավոսի կազմակերպիչներ հարցրել են, թե արդյոք դեմ չենք շփմանը, և մենք համաձայնել ենք: Մեր
պայմանավորվածության համաձայն՝ եթե մի տեղում ենք գտնվում, առնվազն չենք խուսափում հանդիպումից>,- ընդգծել է վարչապետը:
Ինչ վերաբերում է բանակցությունների էությանը, Փաշինյանը հայտարարել է. <Ըստ էության, հանդիպման ընթացքում մենք ավելի շատ քննարկել ենք բանակցային գործընթացի պատմությունը: Բնականաբար, մենք քննարկել ենք նաև հնարավորությունները, թե ինչ հնարավորություններ, ինչ անհնարինություններ կան կարգավորման կոնտեքստում: Ոչ մի կոնկրետ դետալ մենք չենք քննարկել, ուղղակի մտքեր ենք փոխանակել: Դա բանակցային գործընթացի վերաբերյալ ընկալումները փոխադարձ ներկայացում էր>,- ընդգծել է վարչապետը:
Նրա խոսքով, որոշ քաղաքական գործիչներ փորձում են ներշնչել հասարակությանը, որ գոյություն ունի ղարաբաղյան խնդրի հետ կապված ինչ-որ գաղտնի դավադրություն: Նա նշել է, որ դա աբսուրդ հավաստում է, նման բան չի կարող լինել:
Նշենք, որ Իլհամ Ալիևն ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանի ղեկավարության հետ շփումներին, հայտնել էր, որ դեռևս տեղի չեն ունեցել լիարժեք ձևաչափով բանակցություններ, սակայն արդեն եղել են մի քանի <օգտակար զրույցներ>: