Արմինֆո. ՀՀ ԱԱԾ-ն կոչ է անում <Բագրատաշեն> անցակետում կայանված մեքենաների սեփականատերերին 7-օրյա ժամկետում դուրս բերել տրանսպորտային միջոցները:
<ՀՀ պետական սահմանի «Բագրատաշենե անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ: Կոչ ենք անում տրանսպորտային միջոցների սեփականատերերին 7-օրյա ժամկետում՝ մինչև հունվարի 31-ը, անցման կետի տարածքից դուրս բերել դրանք՝ այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության>,- ընդգծվում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ: