Երկուշաբթի, 21 Հունվարի 2019 13:00
Ալեքսանդր Ավանեսով

ԵՄ. Բոլորը կշահեն տևական խաղաղությունից, որը հնարավորություն կտա Հարավային Կովկասին ամբողջովին իրացնել առկա ներուժը

ԵՄ. Բոլորը կշահեն տևական խաղաղությունից, որը հնարավորություն կտա Հարավային Կովկասին ամբողջովին իրացնել առկա ներուժը

Արմինֆո.Վերջին ամիսներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև շփումները, ինչպես նաև  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո արտգործնախարարների մակարդակով հանդիպումները, այդ թվում բոլորովին վերջերս՝  2019 թվականի հունվարի 16-ին Փարիզում կայացած հանդիպումը դրական ազդակ են հաղորդում  ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի վերաբերյալ: Այդ մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ ԵՄ խոսնակ Մայա Կոսիյանչիչի հայտարարության մեջ:

 

<Եվրոպական միությունն ակնկալում է դրանց արդյունքների լիարժեք իրագործում, այդ թվում արտգործնախարարների վերջին համաձայնության կատարում, ըստ որի անհրաժեշտ է կոնկրետ միջոցներ ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ, ինչպես նաև դիտարկել քայլեր` բանակցությունները վերականգնելու համար։

 

Եվրոպական միությունը շարունակում է լիովին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, այդ թվում` Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի միջոցով, ինչպես նաև կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված քաղհասարակության միջոցառումներով:

 

Բոլորը կշահեն տևական խաղաղությունից, որը հնարավորություն կտա Հարավային Կովկասի տարածաշրջանին ամբողջովին իրացնել առկա ներուժը>,- ասվում է հայտարարության մեջ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի