Արմինֆո.ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով նշանակել է կառավարության 12 նախարարների:
Նշանակված 12 նախարարներից 11-ն աշխատել է կառավարության նախկին կազմում: Այսպես՝ Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար, Էրիկ Գրիգորյանը նշանակվել է բնապահպանության նախարար:
Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար: Հակոբ Արշակյանը նշանակվել էտրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար: Տիգրան Խաչատրյանը նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար: Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ֆինանսների նախարար: Արսեն Թորոսյանը նշանակվել է առողջապահության նախարար: Արտակ Զեյնալյանը նշանակվել է արդարադատության նախարար:
Զարուհի Բաթոյանին նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Դավիթ Տոնոյանին նշանակվել է պաշտպանության նախարար:
Սուրեն Պապիկյանին նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարար: Արայիկ Հարությունյանին նշանակվել է կրթության և գիտության նախարար: