Արմինֆո. Սփյուռքի նախարարության կրճատումից հետո, հնարավոր է, Սփյուռքի հետ հարաբերությունները կարգավորվի վարչապետի աշխատակազմի կողմից: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
<Սա ենթադրում է, որ Սփյուռքի նախարարության կորիզը կտեղավորվի վարչապետի աշխատակազմում՝ որպես աշխատակազմի ստորաբաժանում: Երբ երկու նախարարություն կատարում է միևնույն գործառույթը, սա անարդյունավետ կառավարման օրինակ է>,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ այստեղ առաջանում է խնդիր՝ իսկ ո՞վ է համակարգելու այն:
Նրա խոսքով, մենք ունենք մի քանի տարբերակ. <Դրանցից մեկն է այն է, որ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանը սփյուռքի հետ հարաբերությունների գծով կզբաղվի սփյուռքի հետ տարվող աշխատանքների համակարգմամբ, որը վարչապետի անունից լիազորված կլինի ինֆորմացիան կուտակել և վարչապետին օգնել այդ հարցերը լիարժեք համակարգել: Այսպես մենք կունենանք սփյուռքի հետ հարաբերությունների նոր մակարդակ>: