Arminfo.info



 Ուրբաթ, 18 Հունվարի 2019 20:32

Արցախի օմբուդսմենը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ 1990թ. Բաքվում կատարված բռնություններին

Արցախի օմբուդսմենը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ 1990թ. Բաքվում կատարված բռնություններին

Արմինֆո. Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել՝ 1990թ. հունվարին Ադրբեջանի կողմից Բաքվում կազմակերպված հայերի կոտորածների 29-րդ տարելիցի առթիվ:

 

<1. 1990 թվականի հունվարին Ադրբեջանի Բաքու քաղաքը կրկին դարձել էր հայերի նկատմամբ շարունակաբար իրականացվող ջարդերի թատերաբեմ (1905թ. և 1918թ. հայերի զանգվածային կոտորածներից հետո երրորդ անգամ), որտեղ, ի տարբերություն Ադրբեջանի մյուս բնակավայրերի, դեռևս շարունակում էին բնակվել զգալի թվով հայեր: Հունվարի 13-ին Բաքվում կազմակերպված բազմահազարանոց հանրահավաքից հետո, կանխավ մշակված ծրագրի համաձայն, հավաքված մոտ 50 հազարանոց ամբոխը բաժանվեց խմբերի և նախորոշված հասցեներով ներխուժեց հայերի բնակարաններ՝ քաղաքը հայերից «մաքրելուե նպատակով:

2.  Հունվարի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածում միայն իր ազգային պատկանելիության համար Բաքվի հայությունը ենթարկվեց բռնարարքների՝ կոտորած, թալան ու բռնի տեղահանում՝ խախտելով հայերի կյանքի, խոշտանգումներից ու խտրականությունից զերծ լինելու, ազատության ու անվտանգության, սեփականության, արդար դատաքննության և մի շարք այլ իրավունքներ: Սպանվածների ճշգրիտ քանակը մինչ այժմ հայտնի չէ, սակայն ըստ մեր վերջին հետազոտությունների՝ սպանվել է շուրջ 450 մարդ:

3. Հունվարի 18-ին Բաքվի հայկական ջարդերի և Շահումյանի շրջանի հայկական գյուղերի ու Գետաշենի վրա հարձակումների կապակցությամբ Եվրախորհրդարանն ընդունեց «Հայաստանում իրավիճակի մասինե բանաձևը, որը կոչ էր անում ԽՍՀՄ իշխանություններին ապահովել Ադրբեջանում ապրող հայերի գործուն պաշտպանությունը՝ իրավիճակին միջամտելու համար զորք մտցնելու միջոցով:

4. Միայն 1990թ. հունվարի 20-ի գիշերը Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք մտցվեցին Խորհրդային բանակի ստորաբաժանումները, որոնք, կոտրելով Ադրբեջանի ազգային ճակատի զինված ջոկատների կատաղի դիմադրությունը, դադարեցրեցին հայերի յոթօրյա կոտորածները:

5.  1990 թ. հուլիսի 27-ին «New York Timesե-ում բաց նամակ հրապարակվեց՝ ուղղված միջազգային հանրությանը, որը ստորագրվել էր Եվրոպայի, Կանադայի և ԱՄՆ-ի 133 նշանավոր գիտնականների և իրավապաշտպանների կողմից, ովքեր բողոքի ձայն էին բարձրացնում Բաքվում հայերի սպանությունների ու ջարդերի դեմ: Նամակում, մասնավորապես, նշվում էր, որ «հայկական փոքրամասնության դեմ իրականացված ոճրագործությունները Խորհրդային Ադրբեջանում դարձել են հետևողական պրակտիկա, եթե ոչ՝ պաշտոնական քաղաքականությունե:

6.  Ադրբեջանի կողմից Բաքվում կազմակերպված մարդկության դեմ այդ հանցագործությունը արագացրեց և գրեթե ավարտին հասցրեց Ադրբեջանում հայ բնակչության լրիվ էթնիկ զտումը: Այդ քաղաքականության շրջանակներում 1988-1990թթ. Ժամանակահատվածում Ադրբեջանի Սումգաիթ, Կիրովաբադ և մի շարք այլ քաղաքներում ու Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում, ԽՍՀՄ իշխանությունների իմացությամբ ու թողտվությամբ, սպանվեցին հազարավոր և  բռնագաղթեցին շուրջ 500,000 հայեր:

7. Դրան հաջորդող տարիներին (ներառյալ՝ 1991-1994թթ. Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ժամանակ) նույնպես Ադրբեջանի կողմից շարունակվել է հայերի էթնիկ զտման քաղաքականությունը, որը, ըստ մեր վերլուծության, լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասինե կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը: Ավելին, բացի հարյուրհազարավոր ադրբեջանահայության հայրենազրկումից, մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանց սեփականության, ազատ տեղաշարժի և մի շարք այլ իրավունքներ շարունակաբար մնում են խախտված, և շատերն առ այսօր կրում են այդ քաղաքականության ֆիզիկական, հոգեբանական ու նյութական հետևանքները:

8. Կատարված հանցագործությունները մինչ օրս պատշաճ իրավական գնահատական չեն ստացել և մնացել են անպատիժ, ինչի հետևանքներից է նաև ներկայումս Ադրբեջանի Հանրապետության կողմից հայատյացության պետական քաղաքականության իրականացումը: Դրա զոհերն են շարունակում դառնալ ոչ միայն ադրբեջանահայությունն ու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բնակչությունը, այլև բոլոր հայերը և Արցախ այցելող օտարերկրացիները: Հիշեցնենք, որ Ադրբեջանի հայատյացության քաղաքականության վերաբերյալ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը 2018թ. հրապարակել է հատուկ զեկույց՝ ներկայացնելով դրա դրսևորման կոնկրետ օրինակներ և վերաբերելի միջազգային իրավունքի վերլուծություն:

9.  Ադրբեջանական հասարակության մեջ սերմանված հայատյացության դրսևորման ակտիվ փուլ արձանագրվեց նաև 2016թ. ապրիլին Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման ժամանակ, և Մարդու իրավունքների պաշտպանն իր փաստահավաք առաքելության շրջանակներում 2016թ. հատուկ զեկույցով ներկայացրել է քաղաքացիական ու զինվորական անձանց սպանության, գլխատման, խոշտանգման և իրավունքների խախտման ու պատերազմական հանցագործությունների մի շարք այլ դեպքեր: Հատկանշական է, որ այդպիսի հանցագործություններ կատարած ադրբեջանցի զինվորականներն այնուհետև պարգևատրվել ու խրախուսվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից:

10. Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ 1990թ. հունվարին Բաքվում կատարված բռնություններին՝ համաձայն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, ինչպես նաև գործուն միջոցներ ձեռնարկել ներկայումս շարունակվող հայատյացության քաղաքականության դադարեցման ուղղությամբ: Ռասիստական ատելության այդ ճանապարհը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին,  այլև ավելի ու ավելի է հեռացնում երկու ժողովուրդներին հակամարտության կարգավորումից և տևական խաղաղությունից>,- ասվում է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հայտարարության մեջ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Միջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ ՎարդանյանՄիջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ Վարդանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-իՀայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-ի
Հայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթՀայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթ
Անհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր ԽաչատրյանըԱնհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
Բեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայովԲեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայով
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցություններըԱլիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները
Պատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուցՊատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուց
Հայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունըՀայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունը
Հայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում. հանձնաժողովի նախագահՀայկական հեռուստաալիքներում նկատվում է ատելության խոսքի և ապատեղեկատվության հոսքի նվազման միտում. հանձնաժողովի նախագահ
Ակնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունըԱկնայում տեղի է ունեցել ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի փակման արարողությունը
Հայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէՀայաստանի ԱԳՆ. Ղազախստանյան հարթակում Երեւանի եւ Բաքվի հանդիպման օրը դեռ համաձայնեցված չէ
Նյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասինՆյու Դելին՝ Հայաստանին զենքի վաճքից Ադրբեջանի դժգոհության մասին. Հնդկաստանը մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանումն առաջ մղելու մասին
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակըԹովմասյանը Մարանգոսի հետ քննարկել է սահմաններին և Հայաստանի ներսում տիրող իրավիճակը
Տավուշում տարածքի ականազերծմանը մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքիՏավուշում տարածքի ականազերծմանը մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքի
Ժան-Լյուկ Մելանշոն. Հայաստանն այսօր առանձնահատուկ դժվարին իրավիճակում է գտնվում, եւ առավել քան երբեւէ ուշադրության է արժանիԺան-Լյուկ Մելանշոն. Հայաստանն այսօր առանձնահատուկ դժվարին իրավիճակում է գտնվում, եւ առավել քան երբեւէ ուշադրության է արժանի
Բեռնատարի վարորդն իր մեքենայով փակել է Երևանի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկըԲեռնատարի վարորդն իր մեքենայով փակել է Երևանի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյունՀայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյուն
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամԿյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
ԱԺ նախագահը դեռ նամակ չի ստացել ՌԴ Դաշնության խորհրդի իր գործընկերներիցԱԺ նախագահը դեռ նամակ չի ստացել ՌԴ Դաշնության խորհրդի իր գործընկերներից
Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար. ԱԺ նախագահՏարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար. ԱԺ նախագահ
Եվրախորհրդարան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29-ի նախապատրաստման հետԵվրախորհրդարան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29-ի նախապատրաստման հետ
Ռուսական կողմն ակնկալում է Փաշինյանի մասնակցություն ԵԱՏՄ գագաթնաժողովինՌուսական կողմն ակնկալում է Փաշինյանի մասնակցություն ԵԱՏՄ գագաթնաժողովին
Հայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համարՀայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համար
Զախարովա. Ինչպե՞ս գործի ՀԱՊԿ-ը, ըստ էության, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրերԶախարովա. Ինչպե՞ս գործի ՀԱՊԿ-ը, ըստ էության, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրեր
ՀՀ ԱԺ պատգամավոր. Կարևոր է զարգացնել հայ-ֆրանսիական համագործակցությունը տարածաշրջանային և տեղական մակարդակներումՀՀ ԱԺ պատգամավոր. Կարևոր է զարգացնել հայ-ֆրանսիական համագործակցությունը տարածաշրջանային և տեղական մակարդակներում
Եղիշե Կիրակոսյան. Եվրոպական դատարանը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երբեք Հայաստանն ագրեսոր կամ օկուպանտ երկիր չեն որակելԵղիշե Կիրակոսյան. Եվրոպական դատարանը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երբեք Հայաստանն ագրեսոր կամ օկուպանտ երկիր չեն որակել
Քաղաքագետ. Հայաստանում իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն էՔաղաքագետ. Հայաստանում իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է
Պետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկըՊետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը
Քենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն ԱրցախՔենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն Արցախ
Ռուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա ՀայաստանումՌուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա Հայաստանում
Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածըԿիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածը
Հայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացիՀայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացի
Հայաստանում մեկնարկում է ամառային զորակոչն ու զորացրումը. կզորակոչվեն նաև կանայքՀայաստանում մեկնարկում է ամառային զորակոչն ու զորացրումը. կզորակոչվեն նաև կանայք
2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ
Հայաստանի տարածքում սկսվել են անհնազանդության ակցիաներ. փակ են Երևան - Գյումրի, Երևան-Մեղրի, Երևան-Սևան ճանապարհներըՀայաստանի տարածքում սկսվել են անհնազանդության ակցիաներ. փակ են Երևան - Գյումրի, Երևան-Մեղրի, Երևան-Սևան ճանապարհները
ՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության
Հանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչովՀանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչով
Ապրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումԱպրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Բրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներինԲրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներին
Հունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվենՀունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն
Նիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման էՆիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման է
Թուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունըԹուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը
Կարասին. Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերըԿարասին. Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերը
Ռուսաստանի դեսպանություն. Սգում ենք հայ ժողովրդի հետ միասինՌուսաստանի դեսպանություն. Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին
Զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի ԾիծեռնակաբերդԶորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի Ծիծեռնակաբերդ
Ջո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասինՋո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին
Թուրքիայի «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբԹուրքիայի «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբ
Արամ Ա կաթողիկոս. Կովկասում սկսել է ձևավորվել պանթուրանական նոր շարժում, որի նպատակը լինելու է Հայաստանը խեղդելու փորձըԱրամ Ա կաթողիկոս. Կովկասում սկսել է ձևավորվել պանթուրանական նոր շարժում, որի նպատակը լինելու է Հայաստանը խեղդելու փորձը
Հայաստանի ԱԳՆ. Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջևՀայաստանի ԱԳՆ. Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջև
Մակրոնը կոչ է արել չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասինՄակրոնը կոչ է արել չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին
Զորյան ինստիտուտը պատասխանել է Փաշինյանին. Հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվող 126 գիտնականներ 2000 թվակնին հաստատել են Հայոց ցեղասպանության անհերքերի փաստը եւ Արեւմուտքին հորդորել են պաշտոնապես ճանաչել այնԶորյան ինստիտուտը պատասխանել է Փաշինյանին. Հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվող 126 գիտնականներ 2000 թվակնին հաստատել են Հայոց ցեղասպանության անհերքերի փաստը եւ Արեւմուտքին հորդորել են պաշտոնապես ճանաչել այն
Թյուրքագետ. Միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են բավարարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պահանջներըԹյուրքագետ. Միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են բավարարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պահանջները
Այլևս երբեք. Հայաստանի վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդինԱյլևս երբեք. Հայաստանի վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդին
Գարեգին Բ. Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հարգում ենք գոյաբանական նոր սպառնալիքների պայմաններումԳարեգին Բ. Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հարգում ենք գոյաբանական նոր սպառնալիքների պայմաններում
ֆրանսիացի լրագրող Լեո Նիկոլյանին անցանկալի անձ հայտարարելու առնչությամբֆրանսիացի լրագրող Լեո Նիկոլյանին անցանկալի անձ հայտարարելու առնչությամբ
Աշխարհի հայերը հիշում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներինԱշխարհի հայերը հիշում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով