Արմինֆո.Ընդհանուր իրավասության դատարանն այսօր, ժամը 17: 30-ին կհրապարակի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Նա մեղադրվում է երկրի սահմանադրական կարգը տապալելու համար:
Ինչպես հիշեցնում են նախկին նախագահի փաստաբանները, հունվարի 16-ին դատարանը քննել է միաժամանակ երկու միջնորդություն, որոնք ներկայացրել են պաշտպանական և մեղադրող կողմերը: Դրանցից մեկը վերաբերվում էր Քոչարյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի կիրառմանը` գրավի դիմաց ազատ արձակմանը, մյուսը` նրա կալանքը ևս երկու ամսով երկարաձգմանը: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչը մերժել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին պաշտպանական խմբի հունվարի 9-ի միջնորդությունը: Փաստաբանները կարծում են, որ Քոչարյանը չի կարող մեղադրվել «մարտի 1-ի գործով՚` սահմանադրական կարգի տապալման հոդվածի հատկանիշներով, քանի որ 2008 թվին Հայաստանի Քրեական օրենսգրքում նման հոդված չի եղել: