Արմինֆո.Հայաստանի կառավարությունը հունվարի 17-ն հավանություն է տվել Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտներում համագործակցության շուրջ համաձայնագրի վավերացման մասին որոշման նախագծին :
Ինչպես հայտարարել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, համաձայնագիրն ստորագրվել էր 2018 թվականի սեպտեմբերի 12-ին: