Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 16-ի իր հրամանագրով երկու փոխվարչապետներ է նշանակել:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ նշվում է, որ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մհեր Գրիգորյանին և Տիգրան Ավինյանին նշանակել է փոխվարչապետներ: