Արմինֆո. Կառուցվածքային բարեփոխումների արդյունքում ՊԵԿ 128 հարկային տեսուչ ազատվել է աշխատանքից: <Եվ դա միայն սկիզբն է>,- հունվարի 16-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Կոմիտեի նախագահի խոսքերով, դեռ 2018 թ. հոկտեմբերին տեսչական գործողություններ իրականացնող 7 վարչության շուրջ 580 աշխատակից հնարավոր կրճատման մասին ծանուցագիր է ստացել՝ պայմանավորված կառուցվածքային բարեփոխումներով: Արդյունքում, ինչպես պարզաբանել է Անանյանը, ըստ էության, իրականացվել է ստուգումնեի գործընթացի կենտրոնացում, ինչը հանգեցրել է անձնակազմի օպտիմալացման: Նրա խոսքով, յուրաքանչյուր աշխատակցի առնչությամբ առանձին, կոլեգիալ որոշում է կայացվել: Ավելի քան 2 ամիս գնահատվել են այդ 580 աշխատակցի մասնագիտական ունակությունները: <Արդյունքւոմ նրանից 128-ն ազատվել է աշխատանքից, և, ցավոք, շատ դեպքերում ընտրությունը կատարվել է լավի և լավագույնի միջև։ Եվ չի կարելի ասել, որ նրանք բոլորն արժանի էին կրճատման: Բայց դա միայն սկիզբն է>,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ դա է պահանջել կառուցվածքային օպտիմալացումը: Մնացած շուրջ 450 աշխատակիցը վերանշանակվել է:
Առաջիկա 2-3 ամսում հիշյալ աշխատակիցները գտնվելու են ՊԵԿ կադրերի ռեզերվում, և, ինչպես նշել է Դավիթ Անանյանը, հնարավոր է, գերատեսչությունն առանձին անձանց առնչությամբ վերանայի իր որոշումը: