Արմինֆո.Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։
Որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին՝ ժամը 17:30- ին։ Նշենք, որ Քոչարյանի պաշտպանները երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել դատարա, իսկ ՀՔԾ–ն միջնորդել է երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը։