Արմինֆո. Ըստ կյանքի որակի Երևանը 167-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում՝ 122,13 ինդեքսով: Դա հետևում է numbeo.com կայքի կողմից հրապարակված՝ կյանքի որակի ցուցանիշով աշխարհի լավագույն քաղաքների վարկաիշից, որը կազմվել է մի քանի չափանիշների հիման վրա՝ կլիմա, առողջապահության որակ, սպառողական ապրանքների և բնակարանի գներ, աղտոտվածության մակարդակ, տրանսպորտ, անվտանգություն և գնողունակություն:
UfaTime.ru պորտալի համաձայն՝ Մինսկը զբաղեցրել է 130-րդ հորիզոնականը՝ 143.39 ցուցանիշով, Ալմաթան (Ղազախստան) `208 հորիզոնականը՝ 87.69 արդյունքով, Կիևը (Ուկրաինա) անմիջապես հետևում է Մոսկվային՝ զբաղեցնելով 192-րդ տեղը՝ 104.51 ցուցանիշով: Ռուսաստանի քաղաքների շրջանում առաջատարը Նիժնի Նովգորոդն է`151.74 ընդհանուր ցուցանիշով: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին զբաղեցրել է 172-րդ, Բաքուն `197-րդ տեղը:
Կյանքի համար լավագույն քաղաքների ցուցակը գլխավորում է ավստրալիական Կանբերան, որին հաջորդում են Էյդհովենը /Նիդերլանդներ/, ամերիկյան Ռոլին, Ադելաիդան /Ավստրալիա/, Ցյուրիխը /Շվեյցարիա/: