Արմինֆո. Հունվարի 16-24-ը Արցախում տեղի կունենա Հ.Յ.Դ 33-րդ Ընդհանուր Ժողովը, որին կմասնակցեն աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ։ Այդ մասին տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը:
Ընդհանուր ժողովի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունվարի 16-ին, ժամը 11-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Ընդհանուր ժողովը կքննարկի Հ.Յ. Դաշնակցության նախորդ 4 տարիների գործունեությունը, կորոշի կուսակցության առաջիկա տարիների ռազմավարությունն ու անելիքները։ Ժողովի ավարտին կընտրվի կուսակցության բարձրագույն գործադիր մարմնի՝ ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը: ԱրմԻնֆո-ի տեղեկությունների համաձայն՝ Բյուրոյի ներկայացուցիչ կվերընտրվի Հրանտ Մարգարյանը: