


Արմինֆո. Խմբակցությունում որևէ ներքին կոնֆլիկտ և տարաձայնություն չկա, որը կարող էր դրդել պատգամավորին վայր դնել մանդատը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է <Իմ քայլը> խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ մեկնաբանելով այն փաստը, որ իրենց խմբակցությունից պատգամավոր Վահագն Գրիգորյանը հրաժարվել է մանդատից;
Մակունցը նշել է, որ Գրիգորյանը մտադիր է վերադառնալ նախկին աշխատանքին: <Ավելի ուշ նա մանրամասն կմեկնաբանի այդ իրավիճակը: Կարծում եմ՝ քանի որ դա անձնական հարց է, ճիշտ կլիներ, որպեսզի մանրամասները ներկայացներ հենց նա>,- ամփոփել է Մակունցը:
Նշենք, որ, ինչպես հայտնել էր ԱրմԻնֆո-ին, այսօր առավոտյան
<Իմ քայլը> դաշինքից ԱԺ պատգամավոր Վահագն Գրիգորյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Ավելի վաղ նա աշխատել է HSBC բանկում բաժնի ղեկավար:



