Արմինֆո.<Ազատության> հրապարակում մի շարք սրճարանների ապամոնտաժման մասին որոշումը վերջնական է և վերանայման ենթակա չէ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նրա խոսքով, այդ սրճարանների սեփականատերերն, իհարկե, դժգոհություններ ունեն այս առնչությամբ. <Ես պարտավոր չեմ բոլոր բիզնեսմենների խնդիրներին ծանոթանալ, բոլոր բիզնեսներն էլ ունեն ինչ-որ խնդիրներ։ Ես պարտավոր եմ միայն այն պայմանագրին ծանոթ լինել, որում նկարագրվում են քաղաքապետարանի և բիզնեսի հարաբերությունները>:
Ըստ որում, Մարությանը հավաստիացրել է, որ սրճարանների ապամոնտաժման ողջ գործընթացը տեղի կունենա՝ օրենքին խիստ համապատասխան: