Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Քարաջ քաղաքի մոտ Բոինգ 707 օդանավի կործանման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել նախագահ Ռոհանիին, զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով ոգու ամրություն և համբերություն՝ ծանր վիշտը հաղթահարելու համար:
Բոինգ 707 բեռնատար ինքնաթիռը թվարի է ենթարկվել վայրէջք կատարելիս: IRNA գործակալության հաղորդման համաձայն, վթարի պատճառ կարող էին լինել օդաչուի գործողությունները: Ինքնաթիռի անձնակազմի 16 անդամներից 15-ը զոհվել է: Ողջ է մնացել բորտինժեները: