Արմինֆո. Հունվարի 14-ին գաղտնի քվեարկության արդյունքում 131 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ է ընտրվել Արարատ Միրզոյանը:
Արարատ Միրզոյանը ծնվել է 1979թ. նոյեմբերի 23-ին Երեւանում: 2000թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը: 2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Պատմաբան: 2004թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան: Պետական ծառայող, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագետ: 2005թ.՝ ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու:
2003-2005թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 2005-2007թթ.՝ Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ:
2007-2010թթ.՝ «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստանե ՓԲԸ մասնագետ: 2011-2012թթ.՝ «Ռեգնումե միջազգային լրատվական գործակալության վերլուծաբան: 2012-2013թթ.՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող, 2012թ. (հոկտեմբեր)-2013թ. (փետրվար) դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015թթ. եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններե (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանքե նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավար, 2014-2017թթ.` Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ:
«Քաղաքացիական պայմանագիրե կուսակցության հիմնադիր անդամ է, 2016թ.՝ կուսակցության վարչության անդամ: 2017-2018թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 3 ընտրատարածք, «Ելքե կուսակցությունների դաշինք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ելքե խմբակցության անդամ: 11.05.2018-14.01.2019թթ. եղել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլըե կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով (2016թ.): Հեղինակ է հայաստանյան եւ միջազգային մամուլում տպագրված բազմաթիվվերլուծությունների: Ամուսնացած է, ունի երկու զավակ: