Արմինֆո.ԵԱՀԿ-ն կօգտագործի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում դրական խթաններով ստեղծված հնարավորությունները: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում նախագահող Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը` Վիեննայում կայացած ճեպազրույցում, հաղորդվում է Twitter սոցցանցում կազմակերպության էջում:
Լայչակի ասելով, ԵԱՀԿ տարածաշրջանում և, ըստ էության, ողջ աշխարհում հիմնական խնդիրները պահանջում են ավելի սերտ համագորիծակցություն և ավելի մեծ երկխոսություն` քան երբևէ: «Սլովակիան մտադիր է լինել արդար և ազնիվ 2019 թվականին ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում գործընկերոջ և միջնորդի դերում: Մենք կկենտրոնանանք այնպիսի հարցերի վրա, ինչպես միջնորդությունը հակամարտությունների կարգավորման և կանխարգելման գործում, ինչպես նաև դրանց ազդեցությունը մարդկանց վրա: Մեզ անհրաժեշտ է նախապատրաստվել ավելի անվտանգ ապագայի՚, - հավելել է Լայչակը: