Արմինֆո. Ադրբեջանի ԱԳՆ-ը մեկնաբանել է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հնարավոր հանդիպումը:
«Հաջորդ հանդիպման անցկացման ամսաթվի և վայրի մասին տեղեկատվություն, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, կներկայացվի, երբ ժամանակը գա>,- Trend-ին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ներկայիս ձևաչափով բանակցությունները կշարունակվեն հունվարին: